Ծրագրերը

«Ինքնաճանաչ մարդ, պատասխանատու հասարակություն, հզոր Հայաստան»

Նախաբան

Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ։ Մեր առջև ծառացած մարտահրավերները միայն ռազմական, տնտեսական կամ քաղաքական չեն։ Դրանք առաջին հերթին արժեքային, կրթական և քաղաքակրթական խնդիրներ են։

Պետության ուժը սկսվում է ոչ թե կառավարությունից, այլ մարդուց՝ շարքային քաղաքացուց։ Եթե հասարակության մաս կազմող քաղաքացին չի ճանաչում ինքն իրեն, չունի ինքնության գիտակցություն, չի գիտակցում իր պատասխանատվությունը հասարակության և հայրենիքի առաջ, նա չի կարող ստեղծել ուժեղ հասարակություն և հզոր պետություն։

«Ինքնաճանաչում» շարժման նպատակը Հայաստանում նոր քաղաքական մշակույթի, նոր անհատական՝ վերլուծական մտածողություն ունեցող մարդու և պատասխանատու հասարակության ձևավորումն է։

Սա կուսակցություն չէ․ «Ինքնաճանաչում» շարժումը բաց է նաև կուսակցականների համար։ Շարժումն աշխատում է երեք ուղղությամբ․ • ազգային նպատակների համահայկական համաձայնության հարթակ, որտեղ այդ նպատակների շուրջ միանում են Սփյուռքի և Հայաստանի հայերը, • այս հարթակն առաջարկում է իր քաղաքական օրակարգն ու թեկնածուներին կամ աջակցում է այլ թեկնածուների համայնքային կամ համապետական ընտրություններում, • շարժումը հետապնդում է Հայկական Հարցի և մարդու իրավունքների արդարացի լուծումը միջազգային ատյաններում։

Շարժման սկզբունքները

• Ճշմարտությունը և արդարությունը քրիստոնեական արժեհամակարգի և հասարակական համերաշխության անկյունաքարն են, և դրանք չեն սակարկվում ոչ մի պարագայում։ • Պատասխանատվության ինստիտուտի առաջնայնությունը պետական կառավարման կարևորագույն բաղադրիչն է։ • Ազգային ինքնությունը ազգի, ժողովրդի իմունային համակարգն է, որի զարգացումը պետության առաջնային գործառույթներից մեկն է։ • Կրթությունը պետության հզորացման ու բարգավաճման առաջնային շարժիչ ուժն է։ • Գիտությունը բոլոր ոլորտները սնուցող կարևորագույն բաղադրիչն է։ • Մարդու ազատությունը և իրավունքների պաշտպանությունը պետության կայունության ու ժողովրդավարության անքակտելի հիմքերն են։ • Պետական մտածողությունը գալիս է փոխարինելու քաղաքական նախընտրությունները․ պետության շահն առաջնային է։

Ծրագրի ուղղությունները

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի վրա։ Մենք կողմ ենք հավասարակշռված, ինքնիշխան և բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը։ Մեր հիմնական…Կարդալ ամբողջությամբ

Մարդը՝ որպես պետության հիմք

Պետության ամենակարևոր ռեսուրսը ոչ թե բնական հարստություններն են, այլ մարդը։ Մարդու անհատի ազգային մտածողությունը, բարոյական արժեքները, գիտելիքը և պատասխանատվության զգացումն են…Կարդալ ամբողջությամբ

Ինքնաճանաչումը՝ ազգային անվտանգության հիմք

Ինքնաճանաչումը միայն հոգեբանական կամ փիլիսոփայական հասկացություն չէ։ Այն ազգային անվտանգության համակարգ է։ Ինքնաճանաչ մարդը․ • հեշտ չի ենթարկվում քարոզչությանը, • ավելի կայուն է…Կարդալ ամբողջությամբ

Կրթության նոր համակարգ

Հայաստանի ապագան որոշվում է դպրոցում։ Կրթությունը պետք է դադարի լինել միայն գիտելիք փոխանցելու համակարգ․ այն պետք է ձևավորի մտածող, ստեղծագործ, պատասխանատու և հայրենասեր մարդ։ Նոր…Կարդալ ամբողջությամբ

Քաղաքացիական պաշտպանության ծրագիր

Ազգային, դպրոցական և բուհական քաղաքացիական պաշտպանության ծրագիր։ Նպատակը՝ Հայաստանում ձևավորել գիտակից, պատասխանատու և պատրաստված քաղաքացիներ, որոնք կունենան արտակարգ…Կարդալ ամբողջությամբ

Առողջություն և գիտակցված ապրելակերպ

Առողջությունը հիվանդության բացակայությունը չէ։ Առողջությունը մարմնի, մտքի, հոգեբանական վիճակի, կյանքի առաքելության, ընտանիքի, հասարակության և բնության միջև հավասարակշռությունն է։…Կարդալ ամբողջությամբ

Գիտություն, նորարարություն և արհեստական բանականություն

21-րդ դարում պետությունների հզորությունը որոշվելու է գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Հայաստանը պետք է դառնա գիտության, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության, արհեստական…Կարդալ ամբողջությամբ

Տնտեսական հայեցակարգ

Տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, ոչ թե մարդը՝ տնտեսությանը։ Պետության տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակը պետք է լինի ոչ միայն ՀՆԱ-ի աճը, այլև յուրաքանչյուր քաղաքացու…Կարդալ ամբողջությամբ

Առաքելության տնտեսագիտություն

Մարդու աշխատանքը պետք է լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև կյանքի առաքելության իրականացում։ Երբ մարդը գտնում է իր կոչումը, նրա աշխատանքը դառնում է ավելի օրգանական, հաճելի և…Կարդալ ամբողջությամբ

Սոցիալական քաղաքականություն

Սոցիալական քաղաքականությունը պետք է ստեղծի հնարավորություններ, այլ ոչ թե կախվածություն պետությունից։ Պետության նպատակն է․ • վերացնել աղքատությունը, • ապահովել արժանապատիվ…Կարդալ ամբողջությամբ

Բնական պաշարները՝ ժողովրդի սեփականություն

Հայաստանի ընդերքը պատկանում է ժողովրդին։ Դադարեցվում է հանքանյութի արտահանումը․ դրա փոխարեն այն վերամշակվում և բերվում է վերջնական ապրանքային տեսքի՝ ըստ նյութի պահանջարկի և…Կարդալ ամբողջությամբ

Էներգետիկ անկախություն

Էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Հայաստանը պետք է․ • կառուցի նոր ատոմային էներգաբլոկ, • զարգացնի արևային էներգետիկան, • զարգացնի…Կարդալ ամբողջությամբ

Սփյուռքի հետ նորացված քաղաքականություն

Սփյուռքը Հայաստանի ամենամեծ ազգային և ֆինանսական ներուժն է։ Մեր նպատակն է Սփյուռքը դիտել ոչ միայն որպես ֆինանսական աջակցություն, այլ որպես համազգային զարգացման լիարժեք գործընկեր։…Կարդալ ամբողջությամբ

Ազգ–Բանակ

Հայաստանի անվտանգությունը սկսվում է հասարակությունից։ «Ազգ–Բանակ» գաղափարը նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է պետության անվտանգության համար։ Առաջարկվում է․ •…Կարդալ ամբողջությամբ

Պետական կառավարման բարեփոխումներ

Պետական իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին։ Պետական կառավարման գլխավոր սկզբունքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, պատասխանատվությունը, մասնագիտական կառավարումը,…Կարդալ ամբողջությամբ

Մշակույթ և ազգային ինքնություն

Մշակույթն ազգի հոգևոր ողնաշարն է։ Հայաստանի մշակութային քաղաքականությունը պետք է․ • պաշտպանի ազգային արժեքները, • խթանի ժամանակակից արվեստը, • աջակցի երաժշտությանը, թատրոնին,…Կարդալ ամբողջությամբ

Գործողությունների ծրագիր

«Ինքնաճանաչում» շարժումը չի սահմանափակվում միայն գաղափարներով։ Մեր նպատակն է դրանք վերածել գործնական ծրագրերի։ Բոլոր նախարարությունները պարտադիր ամենամսյա հանդիպումներ են ունենում…Կարդալ ամբողջությամբ

Հայաստանի տեսլականը մինչև 2050 թվականը

Մենք պատկերացնում ենք Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա սոցիալապես ապահով է և ստանում է բարձրորակ կրթություն, իսկ յուրաքանչյուր քաղաքացի ունի արժանապատիվ աշխատանք և…Կարդալ ամբողջությամբ

Եզրափակիչ հռչակագիր

Մենք հավատում ենք, որ Հայաստանի վերածնունդը սկսվում է յուրաքանչյուր մարդու ներսում։ Ինքնաճանաչ մարդը ստեղծում է առողջ և կառուցողական հարաբերություններ իր միջավայրում, ընտանիքում։ Առողջ և համերաշխ միջավայրերն ու ընտանիքները ստեղծում են համերաշխ հասարակություն։ Համերաշխ հասարակությունը կառուցում է արդար և հզոր պետություն։

Մենք համոզված ենք, որ երկրի ապագան կախված չէ միայն իշխանությունից կամ ընդդիմությունից։ Այն կախված է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունից, ազնվությունից, աշխատասիրությունից և պատասխանատվության զգացումից։

Մենք կոչ ենք անում միավորվել ոչ թե անձերի, այլ արժեքների ու գաղափարների շուրջ։ Մեր նպատակն ամուր և սոցիալական պետականությունն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, նրա իրավունքներն ու ազատություններն առաջնային են։

Մենք ընտրում ենք․ • ճշմարտությունը՝ կեղծիքի փոխարեն, • ստեղծագործ աշխատանքը՝ անգործության փոխարեն, • պատասխանատվությունը՝ անտարբերության փոխարեն, • գիտելիքը՝ տգիտության փոխարեն, • համագործակցությունը՝ բաժանման փոխարեն, • պետական մտածողությունը՝ քաղաքական հարմարավետության փոխարեն։

Շարժման հիմնական կարգախոսը

«Ինքնաճանաչ մարդ, պատասխանատու հասարակություն, հզոր Հայաստան»